24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Մահացել է կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ Սուրեն Զաքարյանը, այս մասին հաղորդագրություն է տարածել միությունը:
«Ցավով տեղեկացնում ենք, որ մահացել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Սուրեն Զաքարյանը:
Հոգեհանգստի և հուղարկավորության մասին կտեղեկացվի ավելին ուշ»:
Սուրեն Զաքարյանը մահացել է սրտի կաթվածից, նա 64 տարեկան էր։
Ծնվել էր Երևանում, երաժիշտների ընտանիքում: 1981-ին ավարտել էր Մոսկվայի Պյոտր Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան, 1983-ին՝ կոնսերվատորիայի ասպիրանտուրան (պրոֆեսոր Լ. Վլասենկոյի դասարան): Միջազգային մրցույթների դափնեկիր էր: 1985-ին ավարտել էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը (կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի դասարան):