կարևոր
1571 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-20 15:45

Արմեն Խաչատրյանի համար խրամատը Գորիսի համայնքապետարանն է եղել. Գորիս համայնքի ղեկավար

Արմեն Խաչատրյանի համար խրամատը Գորիսի համայնքապետարանն է եղել. Գորիս համայնքի ղեկավար

Կարծում եմ՝ կոռեկտ չէ, երբ ՀՀ քաղաքացին, որը մասնակցություն է ունեցել պատերազմին, ներկայացնի իր կատարած քայլերը պատերազմական գործողությունների ժամանակ: Եթե փորձեմ մեկնաբանել պատգամավոր Արմեն Խաչատրյանի ասածները, ապա ասեմ, որ ես եւ պարոն Փարամազյանը հոկտեմբերի 1-ից մեր համաքաղաքացիների հետ եղել ենք առաջնագծում և մասնակցել ենք պատերազմական բոլոր գործողություններին։ Մեր մյուս ընկերը՝ պարոն Զաքարյանը, մեզ միացել է ամսի 4-ին, որտեղ էլ վիրավորվել է։ Այս մասին «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամների ասուլիսի ժամանակ ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ անդրադառնալով պատգամավոր Արմեն Խաչատրյանի արած այն հայտարարությանը, թե Սյունիքի մարզի ոչ մի համայնքապետ իր ջոկատով մասնակցություն չի ունեցել պատերազմական գործողություններին:

«Ես գիտեմ, որ Ձեր նշած անձի համար պատերազմի ողջ ընթացքում խրամատը եղել է Գորիսի համայնքապետարանը, եթե նա նկատի ուներ, որ այդ հատվածում մեզ չի տեսել, այո, այդ առումով ճիշտ է: Կարծիքներ կային, թե իբր ինքը մեկնաբանել է դա՝ նկատի ունենալով պատերազմի ավարտից հետո եղած ժամանակահատվածը, ես փակագծեր բացելով կասեմ, որ կոնկրետ ես մինչև դեկտեմբերի 15-ը՝ պատերազմից հետո էլ, եղել եմ առաջնագծում»