12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Մարտի 20-ին՝ Արագածոտնի մարզում, Նիկոլ Փաշինյանի եւ նրա կողմնակիցների հավաքից ուշագրավ լուսանկարներ են հրապարակվում:
Մասնավորապես՝ ԱԺ իմքայլական պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել: Դատելով այդ կադրից՝ հավաքի մասնակիցների մեծ մասը դպրոցահասակ երեխաներ են:
Ի դեպ, նմանօրինակ լուսանկարներ համացանցում սկսել են տարածվել նաեւ այլ աղբյուրներից:
Հիշեցնենք, որ հավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանի հայտարարությանը: Այնուհետ նշել, որ պետք է ապրեն այս տարածաշրջանում, բայց այստեղ ապրելու ամենամեծ խնդիրն այն է, որ իրենց ընկալում են որպես թշնամի: Նիկոլ Փաշինյանը նաեւ խոսել է Ղարաբաղյան խնդրից՝ կարեւորելով տրանսպորտային կապերի ապաշրջափակումը: