10.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.78 -0.50 | |
GBP | 490.75 -1.13 | |
EUR | 415.48 -0.02 | |
GEL | 150.15 +0.23 | |
RUB | 6.71 -0.01 |
Ընտրությունները, նույնիսկ արդար և օրինական, մեզ չեն փրկի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Լյումպենաժեխի հատվածը շատ է և նրանց բթամիտ ձայնը ազդեցիկ: Քանի որ Հայրենիքը վտանգված է, պետությունը կործանման եզրին, պետք է հրավիրել Հիմնադիր ժողով: Այն պետք է բաղկացած լինի 6 հավասար հատվածներից՝ հոգևորականներ, զինվորականներ, մտավորականներ, արտախորհրդարանական ոչ մարգինալ քաղաքական գործիչներ, քաղաքացիներ, գյուղացիներ:
Ճիշտ կլինի, որ Հիմնադիր ժողովը ընդունի նոր Սահմանադրություն՝ վերականգնելով միապետությունը, կազմավորի Ժամանակավոր կառավարություն՝ անցումային շրջանի համար, կազմավորի Տրիբունալ՝ հայրենավաճառներին դատելու և նիկոլիզմը դատապարտելու համար:
Երկիրը պետք է ունենա երկպալատանոց խորհրդարան՝ վերին պալատը նշանակվի միապետի, եկեղեցու և բանակի կողմից, ստորին պալատը ընտրվի բնակչության կողմից՝ խստագույն ընտրական ցենզով: Հայժեխի ընտրած ևս մեկ իշխանության գոյությունը պետք է բացառվի, եթե մեզ համար թանկ է Հայոց պետությունը», - գրել է Տիգրան Աթանեսյանը։