կարևոր
1266 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-20 12:37

Թուրքիան դուրս է եկել Ստամբուլյան կոնվենցիայից

Թուրքիան դուրս է եկել Ստամբուլյան կոնվենցիայից

Թուրքիան դուրս է եկել Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի Ստամբուլյան կոնվենցիայից:

Թուրքական Resmi gazete պաշտոնաթերթը հայտնում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն ստորագրել է որոշումը: Թուրքիայում «Ստամբուլյան կոնվենցիայի» քննադատները, որոնք հիմնականում պահպանողականներ են, պնդում են, թե կոնվենցիան խարխլում է ընտանեկան արժեքները, ներմուծում է արեւմտյան արժեքներ ու ԼԳԲՏ համայնքի քարոզ է անում: