կարևոր
1029 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-20 15:20

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 422 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 422 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 422 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում կատարվել է 23 169 նմուշառում։

Դրականության ցուցանիշը. Օրական 1,82%, վերջին 14 օրը – 1,52%, վերջին 7 օրը – 1,49%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 277 218 դեպք: Ապաքինվել է ևս 158 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 269 784:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 8 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսը երկրում 3 691 մարդու կյանք է խլել։