կարևոր
1300 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-20 10:48

Ավտովթար Երևանում. մեքենան անվտանգության նախազգուշացնող նշանների բացակայության պատճառով կախված վիճակում հայտնվել է փոսում

Ավտովթար Երևանում. մեքենան անվտանգության նախազգուշացնող նշանների բացակայության պատճառով կախված վիճակում հայտնվել է փոսում

Մարտի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ից 04։30-ն ընկած ժամանակահատվածում 32-ամյա Կարապետ Թահհանը իր վարած Bentley մակնիշիավտոմեքենայով Նազարբեկյան  փողոցի 25/1 հասցեի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կախված վիճակում հայտնվել շինության նպատակով կոյուղաջրերի համար փորված փոսում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա սթափ է։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիների պնդմամբ նշված հատվածում տևական ժամանակ է՝ շինարարական աշխատանքներ են ընթանում, սակայն նախազգուշացնող ոչ մի նշաններ տեղադրված չէն, և վարորդները կարող են չնկատել և տեղի ունենա վթար: