կարևոր
1075 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-20 10:16

Նյարդային ժամանակներ են․ եռամսյա քաոս․ «Հրապարակ»

Նյարդային ժամանակներ են․ եռամսյա քաոս․ «Հրապարակ»

«Նյարդային ժամանակներ են։ Միանգամայն հասկանալի է նախարար Հակոբ Արշակյանի և մյուսների հուզական վիճակը՝ պատերազմից ու այսքան կորուստներից հետո անգամ դրանում որևէ պատասխանատվություն չունեցող քաղաքացիներս ենք հուզված ու ափերից ելած։ Բայց թվում էր՝ իշխանության մեջ գտնվողների հուզական վիճակը պետք է արտահայտվեր ամոթի, մեղքի, ցավի ու պատասխանատվության բարձր գիտակցումով, այլ ոչ թե լկտիանալու, ձեռքերին ու լեզվին զոռ տալու տեսքով։

Բայց ավելին սպասել երկիրը թշնամու նման ասպատակող այս խառնամբոխից՝ իրատեսական չէ։ Հակառակը՝ առջևում ավելի ծանր օրեր են սպասվում բոլորիս և հատկապես՝ լրագրողներին։ Ուղիղ 3 ամսվա քաոս ու խառնաշփոթ, անհասկանալի մրցավազք, ստի ու կեղծիքի հաղթարշավ։ Կարող ենք անգամ նկարագրել, թե ինչի միջով է անցնելու պատերազմից վիրավոր մեր հասարակությունը։ Նախընտրական շտաբների բացում յուրաքանչյուր բնակավայրում, ժողովրդի քվեն ակնկալողների անվերջանալի այցելություններ, հանրահավաքներ, որոնց համար մասնակցություն ապահովելը դառնալու է տեղական իշխանիկների, հատկապես՝ համայնքապետ- մարզպետների գլխավոր անելիքը։ Վարչական ռեսուրսի անզուսպ օգտագործում, բոցաշունչ ճառեր՝ նախկինների թալանի ու Արցախը հանձնելու մասին՝ մի կողմից։

Մյուս կողմից՝ հուսահատ ջանքեր՝ ապացուցելու, որ չէին կարող 3 տարի առաջ իշխանությունը հանձնած մարդիկ պատերազմում պարտվել կամ հողեր հանձնել։ Եվ այդ ամենի մեջտեղում՝ շփոթահար մարդիկ։ Եթե գրագետ ու մտածող մարդկանց համար պարզ է ամեն ինչ, և նրանք հստակ գիտեն՝ ում ընտրել, ում՝ ոչ, ապա մի հսկա, մոտ 40 տոկոսանոց զանգված չգիտի՝ ում ձայնը տալ։ Նրանց մի մասը կընտրի ամենաբարձր գոռացողին, մյուսները՝ հարևան-բարեկամի թեկնածուին, երրորդ հատվածն ուղղակի ընտրության չի գնա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: