կարևոր
1446 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-20 09:55

«Ժո­ղովր­դա­վար» Փա­շի­նյա­նի դիկ­տա­տու­րան, կամ՝ Նա­վալ­նու հայ­կա­կան տար­բե­րա­կը․ «Փաստ»

«Ժո­ղովր­դա­վար» Փա­շի­նյա­նի դիկ­տա­տու­րան, կամ՝ Նա­վալ­նու հայ­կա­կան տար­բե­րա­կը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ life.ru-ն ««Ժողովրդավար» Փաշինյանի դիկտատուրան, կամ Նավալնու հայկական տարբերակը. նայում ենք հարևաններին և դասեր քաղում» վերնագրով հոդվածում ներկայացրել է քաղաքագետ Արկադի Բաղդասարովի հոդվածն այն մասին, թե ինչպես են արևմուտքի դրածոները դանդաղ և անվերադարձ քանդում երկրները: Պատմությունը չի հանդուրժում հետընթաց հայացքներ, այնուամենայնիվ, եթե Հայաստանի բնակչությունը իմանար կամ գոնե պատկերացներ, թե 2021 թվականին ինչպիսի չարիքի է բախվելու և որքան դժվար և փշոտ է լինելու փրկության ուղին, ապա բնակչության քանի՞ տոկոսը կքվեարկեր ներկայիս «վարչապետի» օգտին: Հարցը հռետորական է: Համացանցը հիշում է ամեն ինչ, և, որպես հոդվածի նախաբան, կարելի է մի պահ վերադառնալ 2018 թվական, իսկ ավելի կոնկրետ` ներկայումս արժանապատվորեն իր հերթական «արձակուրդը» վայելող (բայց այս անգամ ոչ թե արտասահմանում, այլ «ոչ այնքան հեռավոր վայրում») բլոգեր Ալեքսեյ Նավալնու «թվիթին»:

«Փաշինյանը ընտրվել է վարչապետ: Ես շնորհավորում եմ հայ ժողովրդին, քանի որ նրանք կանխել են մեկ անձի ձեռքերում իշխանության ուզուրպացիան: Դա ահռելի ձեռքբերում է: Հուսով եմ, որ Հայաստանը հաջողության կհասնի: Դե, իսկ Ռուսաստանում բոլորի համար լավ կլինի հաջողությամբ զարգացող հարևանի հայտնվելով»: Այդ «ահռելի ձեռքբերում»-ը հանգեցրել է զզվելի արդյունքի: Հավանաբար, հիմա ամենատարօրինակ զբաղմունքը կլինի թերթել 2018 թվականի Նավալնու այդ «թվիթի» գովերգական մեկնաբանությունները, քանի որ բացակայում են այդ նույն «թվիթի» դառը, բայց քաջալերող և ամբարտավան մեկնաբանությունները 2020 և 2021 թվականներին: Ինքը՝ բլոգեր Նավալնին, որը ցանկացած հարցի շուրջ հրապարակում է իր սեփական կարծիքը, «նրբանկատորեն» լռում է Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման, տարածքների կորստի ու զոհերի մասին: Նրանք՝ ժողովրդավարները, այդպես են:

Թվում է, թե «գունավոր» և «թավշյա» հեղափոխությունների մասնագետները անդադար աշխատում են սեփական «մեթոդաբանությունը» բարելավելու ուղղությամբ, բայց Ջին Շարպի կողմից մշակված ոչ բռնի գործողությունների 198 մեթոդները դեռ պահպանվում են հետխորհրդային տարածքի համար: Հավաքական Արևմուտքը նկարել է իր իդեալական «հերոս-ազատարարին» ԱՊՀ երկրներում: «ԱՄՆ-ը և կոմպանիան» բավականին հասկանալի շարժառիթ են ընտրել խթանելու և առաջնորդների աթոռներին նստեցնելու երիտասարդ, անկարող, անգրագետ և անպատասխանատու մարդկանց, լինի դա Սահակաշվիլին Վրաստանում, Փաշինյանը Հայաստանում, Զելենսկին Ուկրաինայում, կամ Տիխանովսկայան Բելառուսում: «Նրանք» հայտնվում են կոռուպցիայի դեմ պայքարողների կարգախոսի ներքո, բայց ծնում են քաղաքական սուտ, խառնաշփոթ, քաոս և ժպիտով երկիրը մղում են դեպի անդունդ՝ իհարկե չմոռանալով այդ ընթացքում անամոթաբար լցնել սեփական «գրպանները»:

Այդ համատեքստում ակամայից կարելի է հիշել կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար մղող Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի «մոսկովյան արձակուրդների» ժամանակ օգտագործած պրեմիում ապրանքանիշի շարֆը, որի արժեքը հավասար է Հայաստանի շարքային կենսաթոշակառուի կես տարվա կենսաթոշակին: Մի քանի տարի առաջ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում մեջբերել է խորհրդային կինոյի դասականներին. «Զորքը ապստամբել է. ասում են՝ ցարն իսկական չէ»: Բայց հենց որ բանակն ընդվզեց հենց իր՝ Փաշինյանի դեմ ռուսական զենքի հասցեին նախատինքներից և քննադատությունից հետո, ամեն ինչ ընկավ իր տեղը: Թուրքիան բացահայտորեն աջակցություն հայտնեց իր «գաղտնի գործակալին», և արդեն ամբողջ բանակը կտրուկ հանդես եկավ դրա դեմ: Ինչպե՞ս կավարտվի Փաշինյանի ու գլխավոր շտաբի դիմակայությունը:

«Ժողովրդավար» Փաշինյանը ատամներով կառչել է իշխանությանը՝ ցույց տալով արդարադատության նկատմամբ կենդանական վախ, անտեսելով ժողովրդի օրինական պահանջները, և հավաքում է իր «աջակիցներին»: Վերջիններս չնչին են, բայց ոչինչ չի խանգարում «ժողովրդավար» Փաշինյանին այս անգամ էլ կաշառել ամբոխին, բայց ոչ թե խոստումներով, այլ իրական փողերով, միևնույն ժամանակ դիպուկահարներ դնելով սեփական ժողովրդի դեմ, պատասխանատվությունն իրենից գցելով և դավաճանության բեռը նախորդ կառավարության վրա բարդելով: Հպարտության, հուսահատության, ատելության և անօրինականության ցիրկուլ յար սղոցն արդեն քանդել է երբեմնի հսկայական երկիրը՝ այն վերածելով փոքր և անպաշտպան հանրապետությունների: Այո, մեզ խաբեցին, դավաճանեցին, մեզ հալածեցին և ստիպեցին միմյանց սպանել, և նրանք ուզում են մինչև վերջ ոչնչացնել բոլորին:

Բայց չպետք է հասնել անդունդի եզրին: Ալեքսեյ Նավալնին պարզապես Յեյլի մեծ փողերով կերակրված հերթական դավաճան «առաջնորդ» է, ինչպիսին եղել են տասնյակներով, որոնք արդեն իսկ վաճառել են իրենց երկիրը, բայց հիմա ոչ թե հանգստանում են ճաղերի հետևում, այլ իրենց վիլլաներում: Հիմա Նավալնին կիսամոռացության և ոչ պարզ մտքերի դառը հյութն է հավաքում, որպեսզի երկու տարի հետո ազատ արձակվի և ընտրություններից անմիջապես առաջ վերմակը վերստին քաշի դեպի իրեն: Եթե ցանկանում եք նոր խնդիրներ, դրանք կստանաք, բայց հետո չբողոքեք, որ Ռուսաստանում էլ այնպես է, ինչպես Հայաստանում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում