06.07.2022
|
||
---|---|---|
USD | 408.2 +0.68 | |
GBP | 486.74 -7.99 | |
EUR | 416.32 -9.58 | |
GEL | 140.27 -2.22 | |
RUB | 6.61 -0.80 |
Մարտի 19-ը Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր, ազգային, պետական, հասարակական և կուսակցական գործիչ, ՀՅԴ անդամ Արամ Մանուկյանի ծննդյան օրն է։ Ազգային-պետական գործչի ծննդյան 142-ամյակի առիթով Երևանի կենտրոնում վեր խոյացող նրա հուշարձանի առջև ՀՅԴ մեծ ընտանիքի անունից ծաղկեպսակ է խոնարհվել։
Նրա հուշարձանին օրվա ընթացքում այցելել են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի, ՀՅԴ մարզային կառույցների, ինչպես նաև ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և Հայաստանի երիտասարդական միությունների անդամները։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը Արամի հուշարձանին այցելած երիտասարդների հետ զրուցել է նաև Հայաստանի պետականության առջև ծառացած մարտահրավերների և ստեղծված ծանրագույն իրավիճակից դուրս գալու ելքերի մասին՝ այդ ամենը ներկայացնելով Արամի փոթորկալից կյանքի բազմաթիվ դրվագների խորապակերին։