կարևոր
1298 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-19 23:44

Երևան-Սևան ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով բախվել են 10-ից ավել ավտոմեքենաներ

Երևան-Սևան ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով բախվել են 10-ից ավել ավտոմեքենաներ

Մարտի 19-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում  Երևան-Սևան ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում, Հրազդանի ճանշինի կողմից սպասարկվող տարածքում բախվել են Lexus, Toyota Land Cruiser, Mitsubishi Pajero io, Opel, УАЗ, ЗИЛ 130 մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն ավտոմեքենաներից մի քանիսը բախվել են երկաթե արգելապատնեշներին: 

Վթարի վայրում գտնվող քաղաքացիները նշել են, որ 5-6 ավտոմեքենաներ էլ սառած ճանապարհի պատճառով վթարի են ենթարկվել, սակայն չսպասելով ԱՊՊԱ-ին վարորդներ մեքենաները տեղափոխել են: