12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Երկրորդ զորամիավորման հրետանային և հրաձգային ստորաբաժանումները մարտի 19-ին անցկացրել են մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից;
Ըստ զորավարժության սցենարի՝ հրետանային ստորաբաժանումները կասեցրել են պայմանական հակառակորդի տանկային գումարտակի հարձակումը, հակագրոհի են անցել հրաձգային ստորաբաժանումները:
Ըստ աղբյուրի՝ մարտավարական և եղանակային բարդ պայմաններում անձնակազմը գերազանց կատարել է առաջադրված խնդիրները և ցուցաբերել բարձր պատրաստվածություն։