կարևոր
518 դիտում, 1 ամիս առաջ - 2021-03-19 21:18

Ազգային ողբերգության համար մեղավոր են միայն իրական և գործող պատասխանատուները. Կարեն Ճշմարիտյան

Ազգային ողբերգության համար մեղավոր են միայն իրական և գործող պատասխանատուները. Կարեն Ճշմարիտյան

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը գրում է.

«Ձեզ կրկին մանիպուլացնում են

Ընթացող պրոցեսների համատեքստում առավել արդյունավետ կլինի ձեռնպահ մնալ իրողություններից իսպառ կտրված այնպիսի հարցադրումներից, թե` ինչու՞ 10 տարում, 20 տարում, կամ 30 տարում Հայաստանն այդպես էլ Գերմանիա, Շվեյցարիա, Իսրայել, կամ Նորվեգիա չդարձավ, որ այսինչ համակարգը չներդրվեց, այնինչը չարվեց, և նմանատիպ անհիմն, անտեղյակ ու դատարկ բարբառումներից:

Լիովին բարարար է քիչ թե շատ ողջամիտ ու տեղյակ լինել, թեթև հետ հայացք ուղղել` պարզապես տեղեկանալ, հասկանալ, ընկալել, թե որտեղ էինք 90-ականներին, որտեղ էինք բառացիորեն 15 տարի առաջ, կամ 3 տարի առաջ, որտեղ ենք այժմ` բոլոր առումներով, և այդպիսի հարցադրումները հօդս կցնդեն:

Մի քիչ էլ հետ գնալով բոլոր անտեղյակներին անհրաժեշտ է տեղեկացնել նաև 1987-1990թթ -ի դատարկ խանութների, նաև` կարագի, շաքարի, մսի և հացի կտրոնների, կամ Պավլովյան դրամական խայտառակ ռեֆորմների մասին:

Եվ հիշել...

Իր իսկ արյամբ ու քրտինքով ձեռք բերածը, և իր ունեցածն ըստ արժանվույն չգնահատող ու մշտապես կորցնող ժողովուրդն ապագա չունի:

Եվ բավական է...

Պետք է դադարել զբաղվել ինքնախարազանումով միայն այն պատճառով, որ այս ողբերգական իրավիճակի ճարտարապետները, կատարողներն ու խորհրդատուները, այսինքն` իրական պատասխանատու մեղավորները չեն ցանկանում ընդունել իրենց մեղսակցությունն ու անմիջական մասնակցությունը Հայ ազգի նկատմամբ կատարված այս եղկելի ոճրագործության ծրագրմանն ու իրագործմանը:

Մասնավորապես, երբ ասում են` մենք բոլորս մեղավոր ենք... Այո', ի սկզբանե մեղավոր ենք, որովհետև բոլորս էլ մարդ ենք, իսկ մարդը մեղսավոր է:

Սակայն այս ազգային ողբերգության համար մեղավոր են միայն և միայն իրական ու գործող պատասխանատուները, և այլևս` ոչ ոք...

Իսկ ժողովրդից` ոչ ոք մեղավոր չէ... Բացառություն են կազմում բոլոր ժամանակների գենետիկ թշնամասերներն ու թշնամահպատակները, գենետիկ պնակալեզներն ու անհայրենիքները, նաև` գենետիկ ծախուներն ու պատեհապաշտները: Ցավոք` նրանց քանակն աննշան չէ, և զգացնել է տալիս:

Մնացած ժողովրդից` ոք մեղավոր չէ, որ իրեն խաբել և խաբում են, ոչ ոք մեղավոր չէ, որ իրեն մանիպուլացրել են, և մանիպուլացնում են:

Բոլոր սովորական մարդիկ էլ ենթակա են այդ ազդեցություններին` մեկը մի քիչ ավել, մյուսը` պակաս, բայց բոլորն էլ ենթակա են, որովհետև մարդ են:

Մարդիկ տարբեր ընդունակություններով ծնվում են, և այդպես էլ ապրում են իրենց կյանքը:

Ի միջ այլոց...

Իսրայելի պես հաջողելու բազմաթիվ ու բազմապիսի ջատագովները թող չհիասթափվեն, սակայն միշտ հիշեն.

Իսրայելի պես կհաջողենք այն ժամանակ, երբ մեր սփյուռքը լրջագույն ազդեցություն կունենա որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի բոլոր քաղաքական որոշումների վրա, այդ թվում` դրանց ներքին քաղաքականության, և դրա արդյունքում` մի քանի տասնամյակ ամեն տարի այդ կենտրոնից 4-7 մլրդ դոլարի չափով անհատույց օգնության կգա Հայաստան:

Եվ ամենակարևորը` ազգը, բանակը, պետությունն ու վաստակաշատ գործիչներին հեղինակազրկողները երկրի ներսում առնվազն հանրային պարսավանքի կենթարկվեն, այլ ոչ թե 25 տարին մեկ կկարգվեն, որպես երկրի կառավարիչներ:

«Կիբուցին» այստեղ այնքան էլ կապ չունի, այն շատ յուրահատուկ է, և մեզ համար չէ...

Նաև կապ չունեն տարբեր հրապարակված ռազմավարական փաստաթղթերն ու մեթոդիկաները: Տեղեկացնեմ, որ ուղեղային կենտրոնների կողմից գրված ու հրապարակված տարբեր երկրների ռազմավարությունները շատ անուղղակի առնչություն ունեն իրական քաղաքականության հետ: Իրական քաղաքականությանը վերաբերվող ռազմավարական փաստաթղթերը (եթե դրանք կան) երկրները չեն հրապարակում` դրանց մասին հայտնի է դառնում միայն իրագործումից հետո:

ՀԳ Յակով Կեդմիին թող լսեն, բայց բոլոր մտքերը հալած յուղի տեղ չընդունեն»: