20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի երկու անդամները հաղթեցին Բուդապեշտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում:
57 կգ քաշային կարգի եզրափակիչում Արսեն Հարությունյանը մրցեց և գերազանցեց բուլղարացի Գերոգի Վանգելովին 8:3 հաշվով: Հարությունյանը նախօրեին հաղթելով կիսաեզրափակիչում ապահովել էր Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր:
65 կգ քաշային կարգի եզրափակիչում Վազգեն Թևանյանը եզրափակիչում ոչ մի միավոր չզիջեց և հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Հաջի Ալևի` 9:0:
Մինչ այս ըմբշամարտում Հայաստանն ուներ երկու ուղեգիր` Տոկիոյի Օլիմպիական խաղերին պետք է մասնակցեն հունահռոմեական ոճի ըմբիշ ՕԽ չեմպիոն Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը:
2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականիհուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: