կարևոր
1373 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-19 18:15

Իմքայլական պատգամավորները գիտեն, որ հունիսի 20-ից հետո անգամ փողոց չեն կարողանալու դուրս գալ․ Գեղամ Մանուկյան

Իմքայլական պատգամավորները գիտեն, որ հունիսի 20-ից հետո անգամ փողոց չեն կարողանալու դուրս գալ․ Գեղամ Մանուկյան

Իմքայլական պատգամավորները, լսելով, որ արտահերթ ընտրություններ կարող են լինել, շան պես վախեցել են, քանի որ գիտեն՝ իրենք ոչ մի բան են Նիկոլ Փաշինյանի համար: Այս մասին հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ԱԺ-ի Դեմիրճյան փողոցի մուտքի առջև բողոքի ակցիայի ժամանակ։

Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով այլևս անիմաստ է այդ պատգամավորների հետ որևէ բան խոսելը. նրանք ուղղակի կոճակ սեղմող են, պատային վիճակում գտնվող մարդիկ։

«Այդ պատգամավորները գիտեն, որ հունիսի 20-ից հետո անգամ փողոց չեն կարողանալու դուրս գալ։ Արժանապատվություն չունեն։ Նրանց պետք է հարց տալ՝ այս անօրինությունները, որ տեղի են ունենում, այս իրավիճակն իրենց դո՞ւր է գալիս։ Իրենց դո՞ւր է գալիս, որ ՄԻՊ-ին հայհոյում են սոցիալական տիրույթում, հայհոյողն էլ մի ողջ կուսակցության վերստուգիչ հանձնաժողովի անդամ է»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Նա հիշեցրեց, որ Նոր տարին ժողովրդի մեծ մասը չէր նշում, իսկ իշխող ուժի նույն ներկայացուցիչը, որն այսօր մարդու իրավունքների պաշտպանին է հայհոյում, այդ օրը տոնածառի շուրջ արված լուսանկարներ էր հրապարակում. «Սա է դրանց պատկերը»։

Նշենք, որ քաղաքացիները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան և Դեմիրճյան փողոցը։