կարևոր
1074 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-19 16:32

Դատարանը մերժել է Արդարադատության նախարարի հայցը. խորհուրդ կտամ հրաժարական տալ և վերադառնալ փաստաբանական աշխատանքի. Աթանեսյան

«Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պարտվեց ինձ դատարանում իր իսկ ներկայացրած հայցով: ՀՀ Արդարադատության նախարարից դատարանը բռնագանձել է 200 000 դրամ ի օգուտ ինձ, որպես իմ դատական ծախսերի փոխհատուցում»,- տեղեկացնում է Վետո շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը: 

Նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ հավելում է. «ասեմ ձեզ, որ հեշտ չի տրվել այս հաղթանակը, բայց արդարությունը միշտ հաղթում է, եթե գնում ես այդ ճանապարհով: «Իսկ նախարարին սրտանց խորհուրդ՝ հրաժարական տուր և վերադարձի փաստաբանական աշխատանքին»,-գրում է նա իր էջում:

Դատալեքս տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ 2019 թվականի դեկտեմբերին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Նարեկ Մալյանի դեմ պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի մասին հայց էր ներկայացրել: Հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմին է հանձնվել 08.01.2020 թվականին: 

Այսօր Դատարանը դատավոր Զ.Նախշքարյանի նախագահությամբ իր որոշմամբ մերժել է Ռուստամ Բադասյանի հայցը: