12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Փարիզը, Նիսը և մեկ տասնյակից ավելի ֆրանսիական տարածքներ մեկ ամսով կարգելափակվեն՝ COVID-19 վարակների աճի և հիվանդանոցների հագեցվածության պատճառով։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը:
Երկրի 16 տարածք այսօրվանից կանցնեն արգելափակման՝ վարակի երրորդ ալիքի ֆոնին՝ ներառյալ Փարիզը։ Արգելվում է ճանապարհորդությունն արգելափակված տարածքներից: Արգելափակման տակ գտնվող վայրերում դպրոցները կմնան բաց: Ոչ առաջին անհրաժեշտության խանութները կփակվեն:
Փակման ընթացքում մարդիկ կկարողանան շրջել և սպորտով զբաղվել, բայց պետք է ունենան ձևաթուղթ ու տեղաշարժվեն իրենց բնակության վայրից ոչ ավելի 10 կիլոմետր հեռավորության վրա: Ֆրանսիան այս շաբաթվանից պարետային ժամը կտեղափոխի երեկոյան ժամը 6-ից երեկոյան 7-ը: