կարևոր
1486 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-19 15:58

Վրաստանում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո կոմայի մեջ ընկած բուժքույրը մահացել է

27-ամյա բուժքույրը, որի վիճակը երեկ բարդացել էր պատվաստվելուց հետո, մահացավ: Թբիլիսիում աշխատող լրագրող Գոհար Պետրոսյանը հայտնում է, որ «Astrazeneca պատվաստանյութով նախօրեին պատվատվելուց հետո կոմայի մեջ ընկած բուժքույրը մահացավ...Ընդ որում՝ էս պատվաստանյութի հետ կապված արդեն մի քանի մեղմ ասած անհաջող դեպք ա գրանցվել: Իսկ Հայաստանը բանակցում է այդ պատվաստանյութը ստանալու ուղղությամբ»:

Նախօրեին AstraZeneca պատվաստանյութը ստանալուց հետո Ախալցխայի կլինիկայում 27-ամյա բուժքրոջ մոտ անաֆիլակտիկ ցնցում է ախտորոշվել: Երեկ բուժքույրը տեղափոխվել է Թբիլիսիի առաջին համալսարանական կլինիկա: Բժիշկները հայտարարում էին, որը նրա վիճակը ծայրահեղ ծանր էր, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը:

Հիշեցնենք, որ նախօրեին AstraZeneca-ով պատվաստվել էր նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Իսկ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ լրագրողներին տրված հարցազրույցում հայտարարել է, որ «մենք շարունակելու ենք բանակցությունները՝ հիմնվելով մասնագիտական միջազգային կառույցների վերլուծությունների վրա։ Չի բացառվում, որ կառավարությունը «AstraZeneca» կպատվիրի, ընթացքը ցույց կտա»: