կարևոր
1227 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-19 15:43

Մեր բողոքի, անհնազանդության ակցիաները շարունակվելու են․ Իշխան Սաղաթելյան

Մեր բողոքի, անհնազանդության ակցիաները շարունակվելու են․ Իշխան Սաղաթելյան

Մեր բողոքի, անհնազանդության ակցիաները շարունակվելու են: Այս մասին ասել է Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Բաղրամյան պողոտայում ասուլիսի ժամանակ։

«Հնարավոր է անհնազանդության ակցիաների մարտավարության փոփոխություն, բայց խոսել այս պահին արտահերթ խորհրդարանական ընտրության մասին, որն, ըստ էության, գոյություն չունի, կա ընդամենը հայտարարություն, անիմաստ ենք համարում»,-ասել է  Սաղաթելյանը։

Նա նշել է, որ ընտրությունների մասին հայտարարությունը դա Շարժման, մեր հայրենակիցների այս ընթացքում իրականցրած աշխատանքի և ճնշման արդյունք է։ Սա ինչ-որ տեղ ձեռքբերում է, քանի որ ցանկացած իշխանություն, որի վիճակը լավ է, չի գնա արտահերթ խորհրդարանական ընտրության։ Բայց դա բավարար պայման չէ՝ երկրում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար։

Սաղաթելյանի դիտանկյունից՝ եթե Փաշինյանը անկեղծ է, թող հենց վաղը գար, հրաժարական տար, ինչի՞ համար է այդ ժամանակահատվածը։

Նրա համոզմամբ՝ արտահերթի մասին հայտարարության նպատակը Շարժման թափը մարելն է, հետո էլի հնարավոր է ասեն՝ չկա հասարակական պահանջ արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար։

Եթե ոչ Նիկոլ Փաշինյանը որպես ժամանակավոր պաշտոնակատար, ապա ո՞վ՝ հարցին Սաղաթելյանը պատասխանել է․ մարդ, որն այդ ընտրություններում չի ունենալու անձնական շահագրգռություն։

«Իհարկե, խոսքը Վազգեն Մանուկյանի մասին է, բայց եթե կա այլ թեկնածու, որը կարող է լինել չեզոք, եթե լինեն քննարկումներ կարող ենք քննարկել, բայց ընտրությունները կազմակերպող անձը չպետք է մասնակցի ընտրություններին»,-ասել է Սաղաթելյանը։