28.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.39 -1.25 | |
GBP | 499.79 -2.84 | |
EUR | 431.95 -1.57 | |
GEL | 139.03 -0.66 | |
RUB | 7.72 +0.03 |
Երեկ երեկոյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր ամերիկացի պաշտոնակից Ջո Բայդենին առաջարկել է հեռավար զրույց անցկացնել, բայց ուղիղ եթերում: Անգամ օր է առաջարկել՝ այսօր կամ եկող երկուշաբթի:
Բայդենի վարչակազմից արդեն արձագանքել են: Ճեպազրույցի ժամանակ Սպիտակ տան խոսնակ Ջեն Պսակին ասել է, որ նախագահ Բայդենը այսօր լինելու է Ջորջիա նահանգում՝ հագեցած գրաֆիկով:
Հիշեցնենք, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները լարվեցին, երբ Ջո Բայդենը ABC News-ին տված հարցազրույցում Պուտինին մարդասպան անվանեց, նաեւ հայտարարեց, որ Ռուսաստանի նախագահը պատասխան կտա ամերիկյան նախագահական վերջին ընտրություններին միջամտելու համար:
Բայդենի այս մեղադրանքներին ի պատասխան՝ Պուտինը նրան առողջություն մաղթեց ու հավելեց՝ մանկության տարիներին, երբ բակի տղաներով վիճում էին, ասում էին. «Ով ինչ արտահայտություն անի, ինքն է», ու դա, Պուտինի խոսքով, մանկական կատակ չէ: Իսկ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանը խորհրդակցությունների նպատակով հետ է կանչվել Մոսկվա: