կարևոր
1959 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-19 11:16

Մեկ օրվա մեջ չորս միջադեպ ու հայտարարություն, որոնք ապացուցում են, որ հողատու իշխանության կազմակերպած ընտրությունները չեն կարող լինել ազատ ու արդար․ Սարհատ Պետրոսյան

Կադաստրի պետական կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մի օրվա մեջ միայն չորս միջադեպ ու հայտարարություն որոնք ապացուցում են, որ հողատու իշխանության կազմակերպած ընտրությունները չեն կարող լինել ազատ ու արդար (վարչական դատարանի որոշումը, ընտրությունների օրը հայտարարելը, ԱԱԾ-ականի այցը դատավորին ու լրագրող ծեծող նախարար)։

Պատկերացնում ե՞ք նման "օր" լիներ 2017 թվականին... Ի՞նչ միջազգային աղմուկ-աղաղակ կլիներ, քանի NGO տուսովկա կդատապարտեր այս անընդունելի միջադեպերը։

Հիմա բոլոր այդ նույն մարդիկ, ովքեր Վենետիկի հանձնաժողովի ցանկացած ստորակետի համար նույնպիսի աղմուկ էին հանելու 2017-ին, 2021-ին կոչ են անում լկտիության հասնող այս կապիկության շրջանակում դեմ գնալ նույն Վենետիկի հանձնաժողովի իրենց սիրած ստորակետին։

Գժանո՞ց, մանկապարտե՞զ, ոչ մեկը. սա "քաղաքական խրախճանք" ա խոլեռայի ժամանակ...»