կարևոր
2169 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-19 10:54

ՀՀ–ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 891 նոր դեպք, արձանագրվել է մահվան 19 դեպք

ՀՀ–ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 891 նոր դեպք, արձանագրվել է մահվան 19 դեպք

Մարտի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 182056 դեպք, որոնցից 167518-ն` առողջացած, 3320-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10367 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 793678 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4725 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 891 նոր դեպք: Ունենք 332 առողջացած և 19 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 851 է: