կարևոր
1047 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-19 09:58

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում 490 կուտակված բեռնատար ավտոմեքենա

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում 490 կուտակված բեռնատար ավտոմեքենա

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը՝ միայն կցորդիչով բեռնատարների համար։

Գորիս-Շուռնուխ-Կապան ավտոճանապարհին և Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։

Կոտայքի, Վայոց ձորի մարզերում, Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի և Աշտարակի տարածաշրջաններում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին, «Մեղրու սար» (բուք է) կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Երևան-Սևան ավտոճանապարհի 16–27-րդ կմ-ին առկա է մառախուղ։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 490 կուտակված բեռնատար ավտոմեքենա: 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։