կարևոր
1312 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-18 23:03

Հրշեջները մարել են Եղվարդի խանութներից մեկում բռնկված հրդեհը

Հրշեջները մարել են Եղվարդի խանութներից մեկում բռնկված հրդեհը

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մարտի 18-ին, ժամը 08։51-ին ահազանգ է ստացել, որ Եղվարդ քաղաքի Կոմիտասի փողոցի թիվ 45 հասցեում գտնվող խանութում հրդեհ է բռնկվել։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:28-ին, մարվել՝ 09:44-ին: Այրվել է ցուցադարակը, ջերմահարվել՝ երկու սառնարան և պլաստմասե կախովի առաստաղը (մոտ 65 քմ)։