կարևոր
790 դիտում, 6 ամիս առաջ - 2021-03-18 22:28

Վազգեն Մանուկյանին առաջադրած քրեական գործը մակագրվել է դատավոր Վահե Միսակյանին

Վազգեն Մանուկյանին առաջադրած քրեական գործը մակագրվել է դատավոր Վահե Միսակյանին

«Հայրենիքի փրկության շարժման» թեկնածու Վազգեն Մանուկյանի գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանին։ Այս մասին նշված է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում:

2021 թ․ փետրվարի 20-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, և որոշում է կայացվել է Վազգեն Մանուկյանին գործում ներգրավել որպես մեղադրյալ։ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) և որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հավելենք, որ այս առթիվ Հայրենքի փրկության շարժումը հայտարարել էր, որ Վազգեն Մանուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները որևէ ազդեցություն չեն կարող թողնել նրա սկզբունքների, քաղաքական պայքարի և մեր երկրին սպառնացող աղետը կանխելու գործում նրա վճռականության վրա։

Նշենք, նաև 2021թ. մարտի 9-ին Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է՝ 2021թ. փետրվարի 26-ին Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ արված հայտարարությունների հիման վրա: