կարևոր
1564 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-18 22:28

Հայաստանի ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը հնարավոր է եւ չերկարաձգվի․ Մովսես Վարդանյան

Հայաստանի ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը հնարավոր է եւ չերկարաձգվի․ Մովսես Վարդանյան

Հայաստանի ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը հնարավոր է եւ չերկարաձգվի, կա ռիսկի գործոն: Այսօր այս մասին ասել է Ատոմակայանի տնօրեն Մովսես Վարդանյանը՝ «Հայաստանում ատոմային ոլորտի զարգացման հեռանկարները» թեմայով պանելային քննարկմանը:

Միաժամանակ տնօրենը հույս է հայտնել, որ այդ ռիսկերը հնարավոր է եւ կրճատվեն՝ հաշվի առնելով ռուսական ընկերությունների փորձը:

Ըստ Մովսես Վարդանյանի, Հայաստանի ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչեւ 2026 թվականը երկարաձգելու շուրջ քննարկումները շարունակվում են 2015-2016 թվականներից։ Ըստ տնօրենի, 2026 թվականին, Հայաստանի գործող ատոմային բլոկը շահագործման մեջ կլինի արդեն 40 տարի:

Ի դեպ, 141 օրով ատոմակայանի աշխատանքները կդադարեցվեն։ Պետք է նշել նաեւ, որ ատոմակայանի հետագա շահագործման հարցում էական դժվարություններ են առաջացել, երբ կառավարության նախաձեռնությամբ դադարեցվել է ատոմակայանի վերազինման համար նախատեսված ռուսական բավականին շահավետ վարկի միջոցների գործածումը։

Միաժամանակ, թշնամուն հանձնված Արցախի Հանրապետության տարածքներում գործող ավելի քան 2 տասնյակ հիդրո-շէլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայից հայկական միասնական էներգետիկ համակարգի զրկվելուց հետո, բավականին դժվարին կացություն է ստեղծվում։ Առավել էժան էլեկտրաէներգիայի փոխարեն մեծ ծավալ է կազմելու բարձր ինքնարժեքով ջերմաէներգիան։