կարևոր
692 դիտում, 7 ամիս առաջ - 2021-03-18 22:17

Վազգեն Թևանյանը ևս օլիմպիական ուղեգիր նվաճեց՝ դուրս գալով Բուդապեշտի մրցաշարի եզրափակիչ

Վազգեն Թևանյանը ևս օլիմպիական ուղեգիր նվաճեց՝ դուրս գալով Բուդապեշտի մրցաշարի եզրափակիչ

65 կգ քաշային ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը դուրս է եկել Բուդապեշտում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարի եզրափակիչ՝ 4-2 հաշվով հիանալի հաղթանակ տանելով Լեհաստանի ներկայացուցիչ Մագոմեդմուրադ Գաջիևի նկատմամբ: Թևանյանն, այս կերպ, Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր է ապահովել:

Վազգեն Թևանյանը եզրափակչում կգոտեմարտի ադրբեջանցի Հաջի Ալիևի հետ: Վարկանիշային մրցաշարի եզրափակիչները կմեկնարկեն մարտի 19-ին ժամը 19:00-ից:

Թևանյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 11-0 հաշվով հաղթանակ է տարել բելառուս Վլադիմիր Դուբովի նկատմամբ, իսկ 1/8 եզրափակչում 7-5 հաշվով առավելության է հասել դարձյալ Բելառուսի ներկայացուցիչ Նիուրգուն Սկրյաբինի նկատմամբ:

Քառորդ եզրափակչում Թևանյանը մրցել էր վրացի անվանի ըմբիշ, աշխարհի ու Եվրոպայի, ինչպես նաև 2016 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Խինչեգաշվիլիի հետ ու 6-4 հաշվով գեղեցիկ հաղթանակ տարել՝  դուրս գալով կիսաեզրափակիչ:

Հիշեցնենք՝ 57 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանն ավելի վաղ ևս ապահովել է իր մասնակցությունը Տոկիոյի Օլիմպիական խաղերին: