կարևոր
2289 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-18 20:41

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Հայաստանում քաղաքական գործիչների պատասխանատվության վերաբերյալ․ Արսեն Ջուլֆալակյան

Փաստորեն, կարելի է գրեթե բոլոր բնագավառներում ձախողել, որոնցից գլխավորը՝ անվտանգության և տարածքային ամբողջականության կարևորագույն հարցում, ու հետո գնալ ընտրությունների, կարծես թե ոչինչ էլ չի եղել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հունահռոմեական ոճի Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, «Իմ քայլի» նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը:

«Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Հայաստանում քաղաքական գործիչների պատասխանատվության և հաշվետվողականության վերաբերյալ։

Սպասենք ամենամանիպուլյատիվ քարոզարշավի և ոչ միայն:

հ.գ. Ելնելով իշխող քաղաքական ուժի հայտարարություններից՝ ստացվում է, որ 2 շաբաթում ժողովրդի մոտ հանկարծ արտահերթ ընտրությունների հանրային լրջագույն պահանջ առաջացավ»,- գրել է Ջուլֆալակյանը: