կարևոր
2107 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-18 20:11

Օնիկ Գասպարյանը շարունակում է պաշտոնավարել որպես Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ․ Վարչական դատարան․ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հայաստանի Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի պետի պաշտոնի շուրջ իրադարձային տարօրինակ շղթան է շարունակվում: Նախօրեի ուշ երեկոյան լրահոսում մինի-պայթյունի ազդեցություն էր ունեցել Վարչական դատարանից լուրը, որ Օնիկ Գասպարյանի գործով դատավորը բավարարել է հայցի ապահովման միջոցի միջնորդությունը, մասնավորապես` կիրառել է հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարում եւ արգելել նշանակել Գլխավոր Շտաբի նոր պետ, ինչը նշանակում է, որ Օնիկ Գասպարյանը շարունակում է պաշտոնավարել որպես Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ:

Այսօր գեներալ-գնդապետը գնացել է աշխատանքի: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել իր ուզածը, եւ, ահա, Կառավարությունից հայտարարություն են տարածել, թե Օնիկ Գասպարյանն արդեն օրենքի ուժով Զինված ՈՒժերի Գլխավոր Շտաբի պետը չէ:

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում: