կարևոր
1776 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-18 18:00

Փետրվարին իշխանությունը արտահերթ ընտրության կարիք չէր տեսնում

Փետրվարի 7-ին իշխող ուժը պաշտոնական հայտարարությամբ հրաժարվել էր արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու գաղափարից՝ նշելով, թե «հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում»։