24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը բառացիորեն քիչ առաջ հարձակվեց ինձ վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարել է լրագրող Փայլակ Ֆահրադյանը:
«Դեպքը տեղի է ունեցել Երեւանում գործող սրճարաններից մեկում: Երբ ես տեսա, թե ինչպես է աշխատանքային իր ժամերն անցկացնում սրճարանում նախարարը, մոտեցել եմ եւ հարցրել եմ, թե ինչու է աշխատանքային ժամին որոշել անցկացնել սրճարանում: Արշակյանը նախ ասեց, որ գիշերային ժամերին է աշխատում, իր համար բոլոր ժամերն աշխտանքային են: Դրանից հետո խնդրեց անջատել տեսախցիկը, եւ երբ անջատեցի, վերջինս սկսեց ասել, որ ես կհիշեմ այս օրը: Նա սկսեց սպառնալ: Քանի որ տեսախիցիկը անջատված էր, ես ասացի՝ երբ ուզում ես, այդ ժամանակ էլ կարող ենք հիշել, եւ եթե նախարար ես, դա չի նշանակում, որ պետք է ինձ հետ այդ տոնով խոսես: Դրանից հետո ես բարձրացել եմ վերեւ եւ համակարգչով կատարում էի իմ աշխատանքը: Հակոբ Արշակյանը բարձրացավ վերեւ եւ հարձակվեց ինձ վրա»,-ասաց լրագրողը:
Մանրամասները՝ տեսանյութում։