կարևոր
1389 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-18 15:57

Դանակահարել են Իլհամ Ալիևին քննադատող բլոգերին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վարչակարգի քննադատներից մեկին՝ Ֆրասիայում բնակվող ադրբեջանցի բլոգեր Մուհամեդ Միրզալիին դանակահարել են Նանտում:

Ըստ բլոգերի՝ հարձակվողները, որոնք ադրբեջաներեն էին խոսում, փորձել են կտրել իր լեզուն: Միրզալին ծանր վիճակում հոսպիտալացվել է, իսկ հարձակվողները դիմել են փախուստի: