կարևոր
3088 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-18 15:37

Փաշինյանը պարտավորվում է առնվազն ապրիլի վերջին ներկայացնել հրաժարական

Փաշինյանը պարտավորվում է առնվազն ապրիլի վերջին ներկայացնել հրաժարական

Նիկոլ Փաշինյանը պարտավորվում է առնվազն ապրիլի վերջին ներկայացնել հրաժարական, որից հետո երկու անդգամ վարչապետի ընտրույթունները չկայանալուն հաջորդելու է Խորհրդարանի լուծարումն ու հունիսի 20-ին Ազգային Ժողովի արտահերթ ընտրույթունների կազմակերպումը։

Խորհրդարանական նոր ընտրույթուններ կազմակերպելու ամսավթվի մասին Փաշինյանը իր ֆեյբուքյան էջում կատարել է գրառում ու տեղեկացրել, որ նման որոշում առնվել է այսօր «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո։

«Հանդիպման ընթացքում արձանագրեցինք, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: 

Հաշվի առնելով նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահի հետ, «Իմ քայլը» խմբակցության հետ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ իմ ունեցած քննարկումները, սույն թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ»: Թե ինչ է հայտնել Գագիկ Ծառուկյանն առայժմ անհայտ է։ ԲՀԿ պատգամավորական խմբակցության անդամ Իվետա Տոնոյանն էլ է տեղեկացրել հունիսի 20-ին ընտրույթուններ նշանակելու մասին, սակայն չի մանրամասնել, թե արդյո՞ք դա ենթադրում է, որ վարչապետի թափուր պաշտոնի համար նրանք խորհրդարանում թեկնածու չեն առաջադրելու։ Արտահերթ ընտրությունների ժամկետների մասին հայտարարել է նաեւ «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ։