Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Տիգրան Մկրտչյանը հետ կանչել Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է Հանրապետության նախագահի պաշտոնական կայքը։
Նախագահի մեկ այլ հրամանագրով Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արմեն Մարտիրոսյանը։
Մինչ այս՝ 2015-2021թթ․ ընթացքում Արմեն Մարտիրոսյանը զբաղեցրել է Հնդկաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնը։ Համատեղությամբ նաև՝ Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետությունում (2016-2021թթ․), Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում (2018-2021թթ․) և Շրի Լանկայում (2019-2021թթ․)Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան էր:
Նրա փոխարեն Հնդկաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Յուրի Բաբախանյանը։