կարևոր
1876 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-18 12:21

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր կուսակցությունը փակման վտանգի առաջ է կանգնած

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր կուսակցությունը փակման վտանգի առաջ է կանգնած

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր կուսակցությունը փակման վտանգի առաջ է կանգնած: Այդ երկրի բարձրաստիճան դատախազներից մեկը Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը լուծարելու հայցով դիմել է Սահմանադրական դատարան:

Քաղաքական շարժման անդամներին մեղադրում են պետության եւ ժողովրդի միջեւ պառակտում մտցնելու, նաեւ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» հետ համագործակցելու համար:

Նշենք, որ Ժողովրդա-դեմոկրատականը Թուրքիայի խորհրդարանի երրորդ ամենամեծ կուսակցությունն է: Քրդամետ կուսակցությունը, որը հերքում է PKK-ի զինյալների հետ որեւէ առնչությունը, իր դեմ հարուցված գործը որակել է «քաղաքական հեղաշրջում» ու հարված Թուրքիայի ժողովրդավարությանը: