Մարտի 18-ը տարվա 77-րդ օրն է։
Տարվա ավարտին մնում է 288 օր։
- 1229 թ. - Վեցերորդ խաչակրաց արշավանքի հետևանքով Երուսաղեմի թագավորությանը վերադարձվեցին Երուսաղեմ, Նազարեթ և Բեթղեհեմ քաղաքները։
- 1858 թ. - ծնվել է Ռուդոլֆ Դիզելը, գերմանացի հայտնի գյուտարար և ճարտարագետ, դիզելային շարժիչի հայտնագործողը։
- 1871 թ. - ստեղծվեց Փարիզյան կոմունան։
- 1864 թ. - ծնվել է Թորոս Թորամանյանը՝ հայ նշանավոր ճարտարապետ։
- 1949 թ. - Երևանում սկսեց երթևեկել առաջին տրոլեյբուսը։
- 1959 թ. - ծնվել է Լյուկ Բեսոնը՝, ֆրանսիացի հայտնի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։
- 1965 թ. - խորհրդային տիզերագնաց Ալեքսեյ Լեոնովը պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ բաց տիեզերք։
- 1989 թ. - Եգիպտոսում Քեոփսի բուրգի շրջակայքում հայտնաբերվեց 4,400 տարեկան մումիա։
- 2009 թ. - Թուրքիայի Ադանա քաղաքում բացվեց Ադանայի մետրոպոլիտենը (մոտ. 13 կմ երկարությամբ)։