23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
2020 թվականի հունվարին՝ Թեհրան-Կիեւ չվերթն իրականացնող, «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերությանը պատկանող օդանավը սխալմամբ է խոցվել. այն ընկալվել է որպես թշնամական թիրախ: Այս մասին հաղորդվում Է միջադեպի հետաքննության վերաբերյալ Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ամփոփիչ զեկույցում։
«Ինքնաթիռը հակաօդային պաշտպանության ստորաբաժանման կողմից սխալմամբ թշնամական թիրախ է ընդունվել, արձակվել է երկու հրթիռ», - ասվում է փաստաթղթում, որի տեքստը չորեքշաբթի հրապարակել Է իրանական Tasnim գործակալությունը:
Զեկույցի հեղինակները նշում են, որ ինքնաթիռի կործանումը պայմանավորված չի եղել տեխնիկական խնդիրներով:
Ավիավթարի պատճառները ուսումնասիրելուց զատ զեկույցում նշվում է իրադարձությունների ժամանակագրությունը որի համաձայն՝ 2020թ-ի հունվարի 8-ին օդանավը թռել Է Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանից: Գրեթե 3 րոպե անց առաջին հրթիռը պայթել է ինքնաթիռի մոտ, որի հետևանքով շահագործումից դուրս են եկել որոշ համակարգեր, այդ թվում ՝ ռադիոկայմը եւ թռիչքային տվյալների գրանցիչ սարքը: Առաջին հրթիռի պայթյունից հետո անձնակազմը լուրջ վնասվածքներ չի ստացել եւ փորձել է կարգավորել իրավիճակը։ Ժամը 06:15-ին արձակվել է երկրորդ հրթիռը:
Հիշեցնենք, որ ավիավթարի հետեւանքով զոհվել է 176 մարդ. Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ: Աղետը դարձել է Ուկրաինայի ավիացիայի պատմության մեջ զոհվածների թվով ամենախոշորը։
Դեպքից երեք օր անց Իրանը խոստովանեց, որ ինքնաթիռը խփվել է իր հակաօդային պաշտպանության ուժերի կողմից «մարդկային սխալի» հետևանքով։
Ավելի ուշ, մասնագետները եկել են այն եզրահանգման , որ ինքնաթիռը խոցել են «ցամաք-օդ» դասի երկու հրթիռ, որոնք արձակվել են «Տոր-M1» զենիթահրթիռային համալիրից: