կարևոր
878 դիտում, 8 ամիս առաջ - 2021-03-17 23:09

Դեռ ձայն չկա, դատապարտում չկա, միջազգային կառույցները դեռ չեն արձագանքել այս ակնհայտ վանդալիզմին, իսկ մենք լռում ենք. Սոֆյա Հովսեփյան

ՀՀ Ազգային ժողովի Իմ քայլը խմբակցությունը լքած, այժմ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շատերը դեռ խոսում են խաղաղությունից և Ադրբեջանին դեպի Շուշի տրվող միջանցքի մասին, խոսում են երկաթգծիային հաղորդակցության, առևտրային կապերի, համակեցության և մի շարք այլ հարցերի մասին։

Ադրբեջանը չի դադարում աշխարհին ներկայանալ իր ագրեսիվությամբ, թե վարքագծով, թե՛ հռետորաբանությամբ, այն ինչ մեզ մոտ հանդգնում են ռազմական պատրաստվածությունը համարել հետադիմական։ Այսօր մամուլում հայտնվեց այն տեղեկությունը, որ Ալիևը հրամայել է բոլոր եկեղեցիների վրայից ջնջել հայերեն տառերով գրված արձանագրությունները, ինչպես նաև քանդել կամ պայթեցրել են Շուշիի Կանաչ վանքը։ Դեռ ձայն չկա, դատապարտում չկա, միջազգային կառույցները դեռ չեն արձագանքել այս ակնհայտ վանդալիզմին, իսկ մենք լռում ենք …

Ջնջում են պատմություն, ջնջում են տարեգրություն, մշակույթ՝ դրանով ի ցույց դնելով, որ ամեն ապացույց պետք է վերացնեն, որպեսզի հետո համարեն իրենց պատմական տարածքը։ Աշխարհի համար միակ ապացույցը մնում է մեր կենդանի վկայությունները, որոնք մեծ հաշվով աշխարհը չի կարևորում և չի կարևորելու նաև այն ժամանակ, երբ բոլորի աչքի առաջ փորձ արվի հերթական ցեղասպանության՝ կենդանի վկայության վերացման …

Լռում են …
Լռում են …

Ռուսաստանը ոչինչ չի տեսնում ՝ համարվելով եռակողմ հայտարարության կնքահայրը. դե ի՞նչ մեղադրես, չէ՞ որ իրենք Թուրքիայի հետ հարյուրամյա «բարեկամության և եղբայրության» պայմանագիր ունեն ։ Ո՞վ ենք մենք իրենց համար, եթե ոչ անխնա օգտագործելու ռեսուրս։

Լռում ենք նաև մենք, որովհետև ոչ կարևոր, դժգույն քաղաքի ոչինչ չասող և ոչինչ չտվող մի եկեղեցի է ավերվել։ Չէ՞ որ Շուշին հայկական չէ, ուրեմն եկեղեցին էլ ինչպես Ալիևն է ասում՝ ուդիական է, Հադրութն էլ դարձել է իրենց նախամուտքը…

Համախմբվել է պետք, կործանվում ենք նաև անտարբերության պատճառով …
Լռություն … Ցավոտ լռություն …»։