կարևոր
1465 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-17 23:01

Թշնամու վանդալիզմի ակտերին քաջածանոթ հադրութցիները ոչ այնքան զարմանում ու զայրանում են «հարևան» դիկտատորի պահվածքից, որքան հայկական կողմի լռությունից

«Հադրութի դեօկուպացիա» ՀԿ դիմում է ՀՀ և ԱՀ իշխանություններին, ԵԱՀԿ ՄԽ-ին, ՄԱԿ-ին ու համապատասխան միջազգային ատյաններին` ճանաչեք ռազմական հանցագործության չընդհատվող փաստերը և պաշտպանեք արցախցու ինքնության իրավունքը: Կազմակերպությունը հայտարարություն է տարածել.

«Թշնամու վանդալիզմի ակտերին քաջածանոթ հադրութցիները ոչ այնքան զարմանում ու զայրանում են «հարևան» դիկտատորի անվերջ ինքնահաստատման դրսևորումներից, ուրիշինը սեփականելու մոլուցքից`սիրելի Խորն աղբյուրում դրոշի տեղադրումից, Տողի մելիքական ապարանքում հնչեցրած բարբաջանքից, նախամարդու եզակի հետագիծ` Ազոխի քարանձավն Ադրբեջանի պատմական ժառանգության անքակտելի մաս հռչակելուց, սուրբ Հարություն եկեղեցին էլ ուդիների սրբավայր համարելուց, որքան հայկական կողմի անընդունելի լռությունից ու չարդարացված հանդուրժողականությունից: 

Ի վերջո, լավ գիտեն ռազմական հանցագործի մանիակալ, արմենոֆոբ էության մասին, այլապես չէր հրահանգի հուշարձաններից մաքրել հայերեն գրությունները, ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը կթույլատրեր ժամանել Արցախ և անցկացնել պա«Հադրութի դեօկուպացիա» ՀԿ դիմում է ՀՀ և ԱՀ իշխանություններին, ԵԱՀԿ ՄԽ-ին, ՄԱԿ-ին ու համապատասխան միջազգային ատյաններին` ճանաչեք ռազմական հանցագործության չընդհատվող փաստերը և պաշտպանեք արցախցու ինքնության իրավունքըտմական հուշարձանների գույքագրում: Միջազգային օրենքների Ադրբեջանի խախտման այս աղաղակող փաստերի հանդեպ նույն միջազգային ատյանների դռները չբախող ու չբարձրաձայնող պաշտոնական դիրքորոշման բացակայությունը հուսահատության աստիճան վհատեցնում է: »: