կարևոր
1885 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-17 22:59

Ազգ-դատարան-հաղթանակ. Ռուբեն Մելիքյան

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Եթե մեր ազգին վիճակված է կրկին ոտքի կանգնել ու մեջքն ուղղել, ապա վստահաբար այդ գործում մեծագույն դեր է ունենալու հենց իրավաբանների համայնքը (դատավորները, փաստաբանները և այլն): Ի տարբերություն շատ ուրիշ մասնագիտական համայնքների (օրինակ՝ զինվորական բարձր սպայակազմ, քաղաքական գործիչներ)՝ իրավաբանները կարևոր պահերին ապացուցում են վճռական հավատարմությունը Հայաստանի Հանրապետությանը։

Ի դեպ, հենց մենք՝ իրավաբաններս պետք է երաշխավորենք, որ հետագայում կամայականություններ չդրսևորվեն նաև այսօրվա թշվառ ուսապարկակույտի նկատմամբ»,-գրել է Մելիքյանը։