կարևոր
1139 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-17 22:39

Լատվիացի մտավորականներն Ադրբեջանին կոչ են արել չխոչընդոտել ռազմագերիների և զոհված զինվորների մարմինների անհապաղ վերադարձին

Լատվիա|յի հայտնի արվեստագետները, մտավորականներն ու մշակութային գործիչները հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ է արվում Ադրբեջանին արագացնել զոհերի մարմինների և ռազմագերիների ու գերեվարված անձանց վերադարձը Հայաստան: Հայտնում է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանությունը. 

Հայտարարությունում ասված է.

«Մենք, Լատվիայի Հանրապետության արվեստագետներս, մտավորականներս ու մշակութային գործիչներս, հավատալով մարդկային արժեքների կարևորությանը և միանալով մեր լիտվացի գործընկերներին, կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին չխոչընդոտել ռազմագերիների և գերու կարգավիճակում պահվող այլ անձանց, ինչպես նաև վերջին Ղարաբաղյան պատերազմին ռազմական գործողությունների ժամանակ սպանված և զոհված զինվորների մարմինների անհապաղ վերադարձին Հայաստանի Հանրապետություն: Մեր տեղեկություններով՝ Հայաստանն արդեն վերադարձրել է Ադրբեջանի բոլոր ռազմագերիներին:

Համոզված ենք, որ բոլոր ռազմագերիների առանց նախապայմանների և անհապաղ վերադարձը Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև փոխվստահության վերականգնման համար անհրաժեշտ առաջնային քայլերից մեկն է:

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը միանալու այս մարդասիրական նախաձեռնությանը՝ դրանով իսկ օգնելով վերջին պատերազմի պատճառով Լեռնային Ղարաբաղում (Արցախ) հումանիտար աղետի հաղթահարմանը:

• Վիկտորս Ավոտինչ - բանաստեղծ, հրապարակախոս

• Ինարա Բելինկայա - գրավաճառների ասոցիացիայի նախագահ, “Jānis Roze” ընկերության տնօրեն, «Ճանաչման խաչի» շքանշանակիր

• Դանա Բիորկա - դերասանուհի, թատրոնի ռեժիսոր, Ռիգայի Միխայիլ Չեխովի անվան ռուսական թատրոնի տնօրեն

• Ինգունա Ցեպիտե - գրող, հրատարակիչ

• Դիանա Դիմզա Դիմմե - նկարիչ, Լատվիայի արվեստի ազգային թանգարանի ղեկավար

• Ինա Դրուվիետե - Լատվիայի համալսարանի մանկավարժ

• Անդրիս Ֆրեյբերգս - բեմադրող, մանկավարժ

• Լաորիս Գունդարս - սցենարիստ, դրամատուրգ, թատրոնի ռեժիսոր, մանկավարժ

• Րաֆի Խարաջանյան - արվեստագիտության դոկտոր, «Երեք աստղի» շքանշանակիր

• Ալվիս Հերմանիս - օպերայի և թատրոնի ռեժիսոր, «Նոր Ռիգա» թատրոնի տնօրեն

• Նորա Իկստենա - գրող, «Երեք աստղի» շքանշանակիր

• Իլզե Յաունալկսնե-Ռեդերե - լրագրող

• Վիեստուրս Կայրիշ - ֆիլմի, օպերայի, թատրոնի ռեժիսոր

• Ռեզիյա Կալնինյա - դերասանուհի, թատրոնի ռեժիսոր

• Անդրիս Կալնոզոլս - գրող, թատրոնի ռեժիսոր, դերասան

• Հայկ Կարապետյան - ֆիլմի և թատրոնի ռեսժիսոր

• Ագրիտա Կիոպա - Ռիգայի Ստրադինա համալսարանի գիտության գծով պրոռեկտոր

• Մարինա Կոստենեցկայա - գրող, «Երեք աստղի» շքանշանակիր

• Պետերիս Կռիլովս - կինոյի և թատրոնի ռեժիսոր, մանկավարժ

• Ռոլանդս Կրոնլակս - Լատվիայի կոմպոզիտորների միության խորհրդի նախագահ

• Մայա Կուլե - բանասիրության և փիլիսոփայության դոկտոր, Լատվիայի գիտությունների ակադեմիայի անդամ, «Երեք աստղերի» շքանշանակիր

• Զիգմարս Լիեպինշ - կոմպոզիտոր, Լատվիայի ազգային օպերայի խորհրդի նախագահ (2013-2019)

• Անդրա Մանֆելդե - գրող

• Էվիյա Մարտինսոնե - օերային երգիչ

• Արթուրս Մասկատս - երգահան

• Ագնեսե Մեյերե - լրագրող

• Յուրիս Միլլերս - պրոդյուսեր

• Յանիս Նորդս - ֆիլմի ռեժիսոր

• Կարինե Պարոնյանց - նկարիչ

• Կրիստինե Պաստերնակա - հագուստի դիզայներ

• Գեորգս Պելեցիս - երգահան, Լատվիայի Յազեպ Վիտոլի անվան երաժշտական ակադեմիայի պոֆեսոր

• Յուրիս Պոշկուս - ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ,

• Ելենա Պրիվալովա - երգեհոնահար, երաժշտագետ

• Այնարս Ռոզե - տնտեսագիտության դոկոտր, Jānis Roze և Jāņa Rozes apgāds ընկերությունների նախագահ

• Կրիստիանս Ռոզենվալդս - հասարակայնության հետ կապերի մասնագետ

• Այնարս Ռուբիկիս - դիրիժոր, «Կոմիշե օպեր» օերային թատրոնի երաժշտական ղեկավար

• Դավիս Սիմանիս - ֆիլմի ռեժիսոր, մանկավարժ

• Օյարս Սպարիտիս - ակադեմիկոս, Լատվիայի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ

• Ինգա Սպրինգե - լրագրող

• Անդրիս Սպրուդս - Լատվիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն

• Բաբկեն Ստեփանյան - նկարիչ

• Բայբա Ստրաուտմանե - լրագրող

• Ռեյնիս Սուհանովս - բեմադրող, թատրոնի ռեսժիսոր

• Օլեգս Շապոշնիկովս - թատրոնի ռեսժիսոր, Դաուգավպիլսի թատրոնի տնօրեն

• Անդրեյս Շավրեյս - լրագրող

• Գատիս Շմիտս - կինոյի և թատրոնի ռեժիսոր

• Խորեն Ստալբե - երգիչ

• Լեոնս Տայվանս - Լատվիայի համալսարանի պրոֆեսոր

• Սոնորա Վայցե- օպերային երգչուհի

• Պետերիս Վասկս - երգահան

• Անդրիս Վեյսմանիս- դիրիժոր

• Դացե Վիգանտե - գրող

• Մառա Զալիտե - գրող, Լատվիայի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ