Որոնողական աշխատանքները մարտի 17-ին Հադրութի շրջանում արդյունք չեն տվել։ Զոհված զինծառայողի աճյուն կամ մարմին փրկարարները չեն հայտնաբերել, քանի որ շրջանում դեռևս առկա է ձյան հաստ շերտ։ Այս մասին հաղորդում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Նախատեսվում է որոնումները շարունակել Ջրականի(Ջեբրայիլ) շրջանում։
Նշենք, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ այսօր հայտնաբերվել է 1502 աճյուն։