24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը մարդասպան է: Հայտարարությունը Բայդենը արել է ABC News-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով հաղորդավարի համապատասխան հարցին:
ԱՄՆ-ի նախագահն ասել է նաեւ, որ Պուտինը պատասխան կտա ամերիկյան վերջին ընտրություններին միջամտելու համար: Թե ինչպես, չի մանրամասնել: Բայդենը չի բացառել, որ որոշ հարցերի շուրջ Վաշինգտոնն ու Մոսկվան, ամեն դեպքում, կարող են ընդհանուր հայտարարի գալ:
Ջո Բայդենի այս հարցազրույցից ժամեր առաջ ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակը զեկույց էր հրապարակել, որով մեղադրել է Մոսկվային 2020-ի ամերիկյան նախագահական ընտրություններին միջամտելու մեջ՝ նշելով, թե Ռուսաստանը փորձել է օգնել Դոնալդ Թրափին վերընտրվել ու վարկաբեկել Բայդենին: Կրեմլում այդ զեկույցն անհիմն են որակել: Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ նման անորակ նյութերն օգտագործվում են որպես առիթ՝ նոր պատժամիջոցներ սահմանելու համար: Իսկ ռուս-ամերիկյան այս նոր սկանդալի ֆոնին անկում է գրանցել ռուսական ռուբլին: