կարևոր
1640 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-17 21:39

«ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի պաշտոնանկության մասին հրամանագիրը պետք է արդեն կասեցված լիներ». փաստաբան

«ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի պաշտոնանկության մասին հրամանագիրը պետք է արդեն կասեցված լիներ». փաստաբան

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի պաշտոնանկության մասին հրամանագիրը պետք է արդեն կասեցված լիներ: Այս մասին հայտարարել է Տիրան Խաչատրյանի փաստաբանը՝ հղում կատարելով վարչական դատավարության օրենսգրքին:

Ըստ փաստաբանի՝ քանի որ վարչական դատարան է ներկայացվել վիճարկման հայց, ապա այն վարույթ ընդունելու պահից, նախագահի հրամանագիրը համարվում է կասեցված, եւ Տիրան Խաչատրյանը շարունակում է մնալ իր պաշտոնին, մինչեւ կլինի դատարանի որոշումը: Մինդեռ Պաշտպանության նախարարը մարտի 15-ին ստորագրել է նախագահի հրամանագրի կատարումն ապահովող հրաման:

Փաստաբան Ավետիքյանի հաղորդմամբ՝ մարտի 10-ից Օնիկ Գասպարյանի հրամանով Տիրան Խաչատրյանն արձակուրդի մեջ էր, մինչդեռ մարտի 15-ին պաշտպանության նախարարը հետ է կանչել Խաչատրյանին արձակուրդից եւ հանձնարարել նրան հանել անձնակազմի ցուցակից:

Փաստաբան Ավետիքյանը նախարարի այս հրամանը անվավեր ճանաչելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որով պատասխանող կողմ է լինելու պաշտպանության նախարարությունը:

Հիշեցնեմ, որ փետրվարի 24-ին վարչապետի միջնորդությամբ եւ նախագահի հրամանագրով գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատվել է գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը: Նա նախագահի հրամանագիրն անվավեր ճանաչելու հայցով դիմել է վարչական դատարան: