20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը հերքել է իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանի այն հայտարարությունը, թե Սյունիքի ոչ մի համայնքապետ մարզի ինքնապաշտպանությանը չի մասնակցել: Yerkir.am-ի հետ զրույցում Փարամազյանն ասել է, որ պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 17-ին, Փաշինյանը Գորիսի քաղաքապետարան է այցելել, համայնքապետերին կոչ արել իրենց ջոկատներով մասնակցել ինքնապաշտպանությանը, իսկ այդ հանդիպմանը ներկա է եղել նաեւ իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Հոկտեմբերի կեսերին, ըստ Փարամազյանի, թե՛ ինքը, թե՛ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, թե՛ Սիսիանի ու Մեղրիի համայնքապետերն իրենց ջոկատներով Արցախում ընթացող մարտերին են մասնակցել, իր ջոկատը շրջափակման մեջ է հայտնվել, 2 զոհ ու 6 վիրավոր տվել:
«Եթե ինքը լավ սյունեցի լիներ, հոգով-սրտով սյունեցի լիներ, կգար եւ մեր կողքը կկանգներ: Նման հայտարարություն անողներին կարելի է ամենավերջին բառերն էլ ասել: Մենք ինչ արել ենք, մեդալի կամ պատվոգրի համար չենք արել, մենք մեր պարտքն ենք կատարել»,- ասել է Փարամազյանը: