կարևոր
692 դիտում, 1 ամիս առաջ - 2021-03-17 21:28

«Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն­». Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան

«Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն­». Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան

«Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն­»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը: Ժոնաթան Լաքոտը նշել է, որ այս հարցում իր մոտեցումը պարզ է ու հստակ. բոլոր ռազմագերիները պետք է վերադարձվեն ոչ միայն նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի շրջանակում, այլ նաեւ մարդու իրավունքներին առնչվող միջազգային կոնվենցիաների հիման վրա: Ֆրանսիայի դեսպանն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ միակ ձեւաչափը՝ բանակցելու եւ հարցին դիվանագիտական որեւէ լուծում տալու համար: Լաքոտի խոսքով՝ Մինսկի խումբը պատրաստ է միջնորդել եւ օգնել կողմերին: «Համանախագահներն այժմ բանակցում են տարածաշրջան աշխատանքային այց իրականացնելու համար», - ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը: