10.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.78 -0.50 | |
GBP | 490.75 -1.13 | |
EUR | 415.48 -0.02 | |
GEL | 150.15 +0.23 | |
RUB | 6.71 -0.01 |
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստում է ստացել շուրջ 60 մլն բնակչությունից ավելի քան 25 միլիոնը: Այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը:
«Սա անհավատալի նվաճում է մեզ համար: Զգուշորեն վերաբացելով հասարակությանը՝ 25 միլիոն պատճառ ունենք ավելի վստահ լինել ապագայի նկատմամբ»,- հայտարարել է Բորիս Ջոնսոնը:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստումները մեկնարկել էին դեկտեմբերի 8-ին, երբ 90-ամյա Մարգարետ Քենանը, առաջինը աշխարհում, պատվաստվեց Pfizer պատվաստանյութով: Դրանից հետո Բրիտանիան սկսեց պատվաստել առաջնահերթ խմբերին՝ տարեցներին ու խոցելիներին, ինչպես նաև առաջնային բուժաշխատողներին:
Ներկայում Pfizer կամ AstraZeneca պատվաստանյութով պատվաստվել է ընդհանուր առմամբ 25 մլն 273 հազար 226 մարդ, իսկ նրանցից 1 մլն 759 հազար 445-ը արդեն ստացել են պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը: