կարևոր
710 դիտում, 2 ամիս առաջ - 2021-03-17 19:38

Մյանմարում ձերբակալել են Սորոսի հիմնադրամի գրասենյակի ֆինանսական տնօրենին

Մյանմարում ձերբակալել են Սորոսի հիմնադրամի գրասենյակի ֆինանսական տնօրենին

Մյանմարում ձերբակալել են Ջորջ Սորոսի հիմնած «Բաց հասարակություն» հիմնադրամի տեղի մասնաճյուղի ֆինանսական տնօրեն Ֆյու Փա Փա Թյոյին և կալանք սահմանել կազմակերպության բանկային հաշիվների նկատմամբ: Հիմնադրամի մի խումբ աշխատակիցները կասկածվում են երկրի ռազմական իշխանությունների դեմ բողոքի շարժումն ապօրինաբար ֆինանսավորելու համար:

Իշխանությունները նրանց մեղադրել են փետրվարի սկզբին 1,4 մլն դոլարի անօրինական կանխիկացման համար: Այն ժամանակ երկրում սկսել էին բողոքի ակցիաներն ու գործադուլները՝ ընդդեմ ռազմական խունտայի: Մարտի սկսզբին գործադուլներին մասնակցում էր երկրի պետաշխատողների 70 տոկոսը: Հիմնադրամին մեղադրում են նաև առանց Կենտրոնական բանկի թույլտվության բանկերից մեկում 5 մլն դոլարի ավանդ ներդնելու համար:

Բաց հասարակության հիմնադրամի գրասենյակը այս առիթով հայտարարություն է տարածել, որով կոչ է անում անհապաղ ազատել գրասենյակի ֆինանսական տնօրենին. «Մենք անհանգստացած ենք այն հաղորդագրություններից, որ իշխանությունները փորձում են հարցաքննել և ձերբակալել անձնակազմի մյուս անդամներին»,- նշված է հայատարարության մեջ:

Հիշեցնենք, որ Մյանմարում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել փետրվարի 1-ին: Իշխանությունը եկած զինվորականները պետական խորհրդական Աուն ՍԱն Սու Չժիին մեղադրում են որպես կաշառք 11 կգ ոսկի և 600 հազար դոլար ստանալու համար: