կարևոր
1206 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-17 19:23

Փաստաբանական համայնքը պատերազմի հետևանքով տուժած ընտանիքի անդամ ունեցող փաստաբանների ընտանիքներին հատուկ ուշադրություն է դարձնելու

Փաստաբանական համայնքը պատերազմի հետևանքով տուժած ընտանիքի անդամ ունեցող փաստաբանների ընտանիքներին  հատուկ ուշադրություն է դարձնելու

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 17.03.2021թ. թիվ 45-Լ որոշմամբ յուրաքանչյուր տարվա համար սահմանվել են պատերազմի հետևանքով զոհված, գերեվարված, անհայտ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած ընտանիքի անդամ ունեցող փաստաբանների ընտանիքներին հարգանքի տուրք մատուցելու օրեր, ինչպես նաև հաստատվել է այդ օրերը ընտրելու կարգը: Այս մասին հաղորդում է փաստաբանների պալատի մամուլի խոսնակ՝ Տաթևիկ Բուջատյանը: 

Ըստ այս նոր նախաձեռնության, փաստաբանական համայնքը պատերազմի հետևանքով զոհված, գերեվարված, անհայտ կորած կամ հաշմանդամություն ձեռք բերած ընտանիքի անդամ ունեցող փաստաբանների ընտանիքներին յուրաքանչյուր տարվա ընթացքում որոշված օրերին հատուկ ուշադրություն է դարձնելու, որը ներառելու են հետևյալ միջոցառումները՝

1)  զոհվածի շիրիմին այցելելը.

2) զոհվածի հիշատակի համար միջոցառում կազմակերպելը.

3) փաստաբանի ընտանիքին նվեր փոխանցելը.

4) փաստաբանի ընտանիքին անհրաժեշտ աշխատանքներին (այդ թվում՝ այգեգործություն, վերանորոգում) մասնակցելը.

5) փաստաբանի ընտանիքին հյուրընկալելը.

6) այլ միջոցառում իրականացնելը:

Նշված նախաձեռնությամբ Փաստաբանների պալատը նպատակ ունի  գոտեպնդել այն փաստաբաններին, որոնց ընտանիքի անդամները զոհվել են, գերեվարվել են, անհայտ կորել են կամ հաշմանդամություն են ձեռք բերել, ինչպես նաև օրինակ ծառայել հայրենիքի պաշտպանների նկատմամբ մյուս մասնագիտական համայնքների կողմից հատուկ ուշադրություն դարձնելու հարցում: