կարևոր
1691 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-17 18:50

Կայացել է Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերի աշխատանքային հանդիպումը

Կայացել է Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերի աշխատանքային հանդիպումը

Մոսկվայում հանդիպել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

Ինչպես տեղեկացրին Մհեր Գրիգորյանի գրասենյակից, կողմերը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության հարցերը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համատեղ աշխատանքին: